Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մենք բոլորս ինքնավստահ ապուշներ ենք

Մենք բոլորս ինքնավստահ ապուշներ ենք
29.03.2015 | 19:37

Այսպիսի եզրակացության է եկել Քորնելի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Դենի Դանինգն իր վերջին հետազոտությունից: Կյանքի մի շարք ոլորտներում, ըստ Դանինգի, անիրազեկ մարդիկ չեն գիտակցում կամ չեն կարող գիտակցել, թե որքան անիրազեկ են իրենք: Մենք հաճախ դիմադրում ենք որևէ ճշմարտություն ընդունել, որովհետև ունենք գիտելիքի վակուում: Կարծում ենք, թե գիտենք ավելին, քան իրականում գիտենք: Եվ հաճախ դա անում ենք առանց գիտակցելու, միայն թե համոզենք մեր Ես-ին, որ բավականաչափ լավն ենք ու խելացի: Այն մարդիկ, ովքեր նվազ գիտելիքներ ունեն, հակված են գերագնահատելու իրենց կարողությունները: Մարդիկ հակված են անտեսել սեփական անտեղյակությունը: Այսպիսի ինքնավստահ անտեսումը, ըստ Դանինգի, կարող է ունենալ չափազանց վտանգավոր հետևանքներ թե մարդու, թե հասարակության համար: Նրանք, ովքեր չեն գիտակցում սեփական անիրազեկությունը, չեն կարող ընդունել նաև ձախողումը, որն անիրազեկության հետևանք է: Այն մարդիկ, ովքեր ավելի քիչ գիտելիքներ ունեն, հաճախ ավելի ինքնավստահ պնդումներ են կատարում: Որքան շատ է մարդը անտեսում իր չիմացությունը, այնքան մեծանում է նրա ինքնավստահությունը:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ